Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2011

Հայաստանի կառավարությունը լի է «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը մեր երկրում շարունակելու համար ջանքեր գործադրելու վճռականությամբ




«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրավիրել է ընդունելություն:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ նշել է, որ կառավարության համար չափազանց կարևոր էր 2011թ. մայիսին Հայաստան այցելած «Հազարամյակի Մարտահրավեր» հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի այն գնահատականը, ըստ որի՝ երկուստեք առկա է վճռականություն՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում գտնվող «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» ծրագրի փոխնախագահ Փաթրիք Ֆայնի հետ հանդիպմանն այսօր ամփոփվել են ծրագրի արդյունքները. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում մշակվել են նոր չափանիշներ, մեթոդաբանություն, որը դառնալու մեր կառավարության ուսումնասիրության առարկան և մենք ձգտելու ենք համապատասխանել այդ չափանիշներին: Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ի կառավարությանը՝ տրամադրված օժանդակության համար: Ուրախ եմ և հպարտ այն հանգամանքով, որ Հազարամյակի մարտրահրավերներ կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացված ծրագիրը լավագույնն է գնահատվել: Դա մեզ հույս է ներշնչում, որ մենք ի վիճակի ենք գալ համաձայնության հիմնադրամի հետ և ապագայում իրականացնել նոր ծրագիր»:
Նշելով, որ ծրագրի կարևորագույն չափանիշները վերաբերվում էին ոչ միայն ծրագրով սահմանված թիրախներին, այլև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական հիմքերի ստեղծմանը, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը լի վճռականությամբ՝ ջանքեր գործադրել, որպեսզի այս ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում ունենա շարունակական բնույթ:
Վարչապետը նշել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը հայ-ամերիկյան համագործակցության հաջողված կարևորագույն դրսևորումներից մեկն է: «ՀՄՀ-Հայաստան ծրագրի թիրախն այնպիսի ճյուղերն էին, ինչպիսին են՝ ոռոգման ենթակառուցվացքների արդիականացումը և գյուղացուն նոր գիտելիքների, նոր ու առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցումը: Ծրագրի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվել է 177 միլիոն դոլար, որի շրջանակում վերականգնվել են ջրանցքներ, ջրագծեր, դրենաժներ, արդիականացվել պոմպակայաններ, հուսալի ոռոգման ջուրը հասանելի է դարձել մոտ 70.000 հեկտար հողատարածքների համար, իսկ նրանից օգտվողների քանակը կազմում է 427.000 գյուղաբնակներ: Ընդ որում ծրագրի դրական ազդեցությունն իր ողջ ուժով մենք կզգանք մոտակա 2 տարիների ընթացքում, քանի որ ենթադրվում է, որ մշակվող հողատածաքների ծավալը այդ ընթացքում այս ծրագրի շնորհիվ շարունակվելու է ընդլայնվել»:
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին իր հերթին նշել է, որ զգալի ներդրումներ կատարելով մեր երկրի ոռոգման ենթակառուցվածքներում և ագրոբիզնեսի ոլորտում՝ իրենք քայլ են կատարել աղքատության նվազեցման ուղղությամբ: «Ծրագրի ընթացքում ունեցել ենք մեծ ձեռքբերումներ և դա մեզ համար շատ ուրախալի է: Այս օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանը նախաձեռնում է աշխատանքներ՝ իր քաղաքացիների համար բարեկեցություն ապահովելու համար»:
Ընդունելությանը ներկայացվել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կողմից իրականացված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ