Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Քուվեյթի ֆինանսների նախարարին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է. «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում բարեկամ պետությունների հետ համագործակցության և հարաբերությունների զարգացմանը»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, քիմիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ֆինանսական ոլորտներում գործակցության ծավալման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկուստեք կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում և դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` անհրաժեշտ տեղեկատվությունը քուվեյթական կողմին տրամադրելու և այդ հարցերը հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել Քուվեյթի իր պաշտոնակցին և վերահաստատել Հայաստան այցի հրավերը։
Նշենք, որ Երևանում այսօր կայացել է Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի համանախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում երկկողմ գործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները, կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Քննարկումների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ