Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2011

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա անվանի արվեստագետ, պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան մասին:
Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն: Դա պատահական չէ, քանզի Խանամիրյանն իր վառ տաղանդով, անմնացորդ նվիրումով և անսպառ էներգիայով աշխարհի համար բացահայտեց հայկական պարարվեստը, այն դարձրեց ճանաչելի ու գնահատված:
Երկար կարելի է թվարկել մեծ վարպետի կոչումներն ու արժանիքները, ով մեր ժողովրդի հիշողության մեջ կմնա  ոչ միայն որպես շռայլորեն օժտված արվեստագետ, այլև մշակույթի կազմակերպիչ, օրինակելի քաղաքացի և կենսախինդ ու դրական լիցքեր ճառագող նահապետ: Թերևս նրա կյանքի ու գործի լավագույն գնահատականը այն համաժողովրդական սերն է, որ վայելում էր Վանուշ Խանամիրյանը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ցավակցակցում եմ Վանուշ Խանամիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, սաներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին»:

***
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ