ուրբաթ, 7 հոկտեմբերի 2011
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Հանրապետության վարչապետը ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն, առողջություն և բարեկեցություն: Մաղթում եմ Ձեզ նաև նորանոր նվաճումներ և արդյունավետ աշխատանք հանուն Ռուսաստանի և նրա ժողովրդի բարօրության:
Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն անգնահատելի ավանդի համար, որ Դուք ներդնում եք Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխհարաբերությունների զարգացման և կատարելագործման գործում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր եղբայրական ժողովուրդների համագործակցությունն այսուհետ ևս դինամիկ կզարգանա` լրացվելով նորանոր բովանդակությամբ:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 59-ամյակի առթիվ և մաղթել հաջողություններ Ձեր դժվար և պատասխանատու գործունեության մեջ»: