Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:
Դիմելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային բարեփոխումների մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ: «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջև դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միևնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարևոր տնտեսական խնդիրը»:
Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարևոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: «2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաև բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը և այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման և բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաև ձեր աջակցությունը»:
Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին հուզող կարոևագույն խնդիրներն ու ներկայացվել համապատասխան առաջարկություններ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ