Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հոկտեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. «Մենք պետք է բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները և այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին»



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայկական աշխարհ» ամսագրի շնորհանդեսին:
Շնորհավորելով ամսագրի թողարկման կապակցությամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ամսագրի հիմնադիրներին և հեղինակներին՝ Հայկական աշխարհի գաղափարը տարածելու համար: «Հայկական աշխարհն իրականություն է: Եթե 20 տարի առաջ մենք հիմնականում ապրում էինք Հայաստանի ներքին կյանքով և մեր շփումները Հայկական աշխարհի հետ սահմանափակված էին, ապա այսօր՝ արագ փոփոխվող աշխարհում, Հայկական աշխարհն ամեն օր ստիպում է մեզ առնչվել իր հետ: Այս առումով, նման նախագծերը Հայկական աշխարհին տալիս են կարևոր ուղղվածություն. մենք պետք է մեզ համար բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները և այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին և Հանրապետությանը: Հայաստանի Հանրապետությունը Հայկական աշխարհին սնուցող ուժն է, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ Հայկական աշխարհը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ աշխարհում ապրող հայերի մեծ մասն այսօր ապրում է Հայաստանից դուրս: «Հետաքրքիր է, որ սփյուռքահայերի 95 տոկոսը Հայաստանում երբեք չի եղել, բայց տարբեր պատճառներով նրանք իրենց իդենտիֆիկացնում են հայության հետ, յուրաքանչյուրը գտնում է իր իդենտիֆիկացման ուրույն ճանապարհը: Մեկի համար դա եկեղեցին է, մյուսի համար` մշակույթը, մայրենի լեզուն, պատմությունը, միասնական ապագան: Այս բազմազանությունը մեր ուժն է, և մենք պետք է հասկանանք, թե ինչ ուղիներով պետք է այդ ներուժն օգտագործենք: Հայկական աշխարհում մենք պետք է կարողանանք բրենդավորել հայ արտադրողի լավագույն նմուշները և դրանք տարածենք ողջ աշխարհով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսի նախաձեռնություները հայության համար բացահայտելու են նոր հնարավորություններ:
Տիգրան Սարգսյանն Ազգային մրցունակության խորհրդի հետ համագործակցության, Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ներկայացնելու և հեռուսատեսության ոլորտում երկարամյա վաստակի համար «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր և նախագահ Արթուր Եզեկյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով:
Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ու օբյեկտիվորեն վերլուծելու, հեռուստատեսության և լրագրության ոլորտներում երկարամյա վաստակի համար «Հայկական աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտեմ Երկանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի:
Հայկական աշխարհ ամսագրի նպատակն է՝ հանրությանը ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի ձեռքբերումները, հաջողություններն ու գործունեությունը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ