Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 հոկտեմբերի 2011

Բացվել է «Տեքստիլ և նորաձևություն» առաջին միջազգային գործարար համաժողովը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանի Մոսկվայի տանը բացվել է «Տեքստիլ և նորաձևություն» առաջին միջազգային գործարար համաժողովը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է տեքստիլ արդյունաբերության ավանադույթների պահպանումը: Նա նշել է, որ այսօր այս ոլորտում մեր երկրում արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ: Տեղեկացնելով, որ մշակվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ նրա նպատակը Հայաստանում առկա ներուժի օգտագործումն ու ոլորտին նոր ազդակներ հաղորդելն է. «Հայաստանի կառավարությունն առաջին անգամ սահմանել է գործիքակազմ՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության արտադրանքի զարգացման ու արտահանման քաղաքականության մշակմանը: Կառավարության դիրքորոշումը նախկինում միայն մակրոտնտեսական կայունության, հավասար մրցակցային պայմանների, գործարարության համար բարենպաստ պայմանների ստեղծումն էր: Դա բավարար էր, որպեսզի ներդրողները պարզեին, թե որ ոլորտում ներդրումներ կարելի է կատարել: Սակայն աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բերում են այն եզրակացության, որ մակրոտնտեսական կայունությունը, մրցակցային դաշտի ապահովումն անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար, որպեսզի ապահովվի արտադրանքի արտահնման համապատասխան միջավայր: Դրա համար անհրաժեշտ է հստակ պետական քաղաքականություն և գործիքակազմ, ինչը կառավարությունն սկսել է ներդնել»:
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի մասնակից մասնագտետները քննարկումների արդյունքում կկարողանան կառավարությանը ներկայացնել տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման լրացուցիչ առաջարկություններ: «Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ են ակնկալում պետությունից տեքստիլ ոլորտի ներկայացուցիչները: Մեր առաջարկած գործիքակազմում ներառված են հարկային և այլ արտոնություններ, որոնք այսօր արդեն իսկ գործում են բավականին արդյունավետ կերպով»:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ տեքստիլ արդյունաբերությունը ողջ աշխարհում բավականին արագ զարգացող ոլորտ է և Հայաստանը պետք է անի հնարավորը՝ համաշախարհային շուկայում իր ուրույն տեղը գտնելու համար:
Համաժողովի նպատակն է Հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաբանումը, արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունների մատնանշումը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Համաժողովին մասնակցում են ոլորտի ավելի քան 40 տեղական և արտասահմանյան ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից:
Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեքստիլ արտադրանքի ցուցահանդես և հայ դիզայներների նորաձևության հավաքածուների ցուցադրություն: Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված հայկական տեքստիլ արտադրանքին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ