երկուշաբթի, 17 հոկտեմբերի 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. «Պետական գույքի կառավարման արդյունավետության մեծացման խնդիրներ և բարեփոխումների նոր շրջան: Վարչության 2011թ. 9 ամսվա արդյունքների ամփոփում»։ Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։