Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 հոկտեմբերի 2011

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ




Երեկ ուշ երեկոյան Սանկտ-Պետերբուրգում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես հետաքրքրված էր այս պայմանագրի ստորագրմամբ, որը կնպաստի ԱՊՀ անդամ-երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մենք պարտավոր ենք ստեղծել ժամանակակից հարթակներ, որոնք թույլ կտան մեր տնտեսություններին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Մեր կողմից ստորագրված այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների և մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: Այսօր նաև քաղաքական կամք էր պահանջվում ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ այսօր պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում»: (Այս մասին տեսանյութը կարող եք տեսնել կայքի հարցազրույցներ և ճեպազրույցներ բաժնում):
Այսօր առավոտյան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան (նախկինում՝ Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտ): Հիշեցնենք, որ հենց այս ուսումնական հաստատությունում է բարձրագույն կրթություն ստացել ու թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Տիգրան Սարգսյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, պատասախանել նրանց հետաքրքրող հարցերին ու հանդես եկել դասախոսությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի տնտեսական քաղաքականությանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է հարազատ բուհ այցելելու համար: Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հնարավոր ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված քաղաքականության մասին հարցին՝ նշել է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է ապահովի մակրոտնտեստեսական կայունություն՝ հետևելով բյուջետային դեֆիցիտին, արտաքին պարտքի կառավարելիությանը, լրացուցիչ դրամական պահուստների ապահովմանը և այլն: «Այս մեթոդաբանությամբ էլ մենք իրականացնում ենք մեր հակաճգնաժամային քաղաքականությունը: ԱՊՀ-ի շրջանակում ևս գործում են աշխատանքային խմբեր, որոնք մեզ են ներկայացնում լրացուցիչ առաջարկներ, թե ինչպես միասնաբար հաղթահարենք մեր երկրների տնտեսություններում հնարավոր բացասական երևույթները»:
Վարչապետը նշել , որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը ևս պետք է նպաստի համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր հարվածների մեղմմանն ու հաղթահարմանը:
Հետխոհրդային տարածքում եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին հարցին, Տիգրան Սարգսյանը նշել է. որ Հայաստանը դրական է վերաբերվում նման առաջարկին: «Այն հեռանկարային է և ժամանակին համընթաց»:
Խոսելով զբոսաշրջության զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս ոլորտը համարվում է կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ վերականգնել և շարունակվում են արդիականացվել մեր երկրի զբոսաշրջային կենտրոնների՝ Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Արզնիի ենթակառուցվածքները, որտեղ կարելի է կազմակերպել բարձրակարգ հանգիստ: «Հատկապես վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք: Հայաստանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ նաև հոգևոր-մշակութային հուշարձանների առկայության տեսանկյունից, որոնք ունեն դարերի պատմություն: Հույս ունենք, որ առաջիկա տաս տարիների ընթացքում մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից»:
Ուսանողների խնդրանքով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ն զարգանում է դինամիկ տեմպով: «Տնտեսական աճն Արցախում մշտապես երկու անգամ ավելի է, քան Հայաստանում: ԼՂՀ-ում առկա է կազմակերպված քաղաքացիական հասարակություն: Երբեմն մենք նույնիսկ օրինակներ ենք վերցնում Լեռնային Ղարաբաղից՝ բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Կարծում եմ՝ ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը, քանի որ այստեղ ևս այլընտրանք չեմ տեսնում: Հարևան պետություններն արագ փոփոխվող աշխարհում պետք է գտնեն ընդհանուր լեզու՝ իրենց հետագա առաջընթացն ապահովելու համար»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ