Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ բնապահպանների հետ քննարկել նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկությունները





Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Վերջինիս մասնակիցները քննարկել և հաստատել են 2012 թվականին Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացվելիք առաջարկությունները, որոնք քննարկել և ներկայացրել է ՀՀ բնապահպանության, Արտաքին գործերի նախարարությունների ու բնապահպանական հասրակական կազմակերպությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը:
Այնուհետև, նիստին մասնակից բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր հէկի կառուցման և Սևանա լճին հարակից տարածքում՝ Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության շուրջ: Այս կապակցությամբ, ՀՀ բնապահպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները ներկայացրել են համապատասխան փաստարկներ: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է վերջիններիս՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որտեղ աշխատում են մեծ փորձառություն ունեցող մասնագետներ: «Սևանա լճի խնդիրը գտնվում է Հանրապետության ղեկավարի ուշադրության ներքո: Առանց այս հանձնաժողովի եզրակացության՝ կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Կոչ եմ անում համագործակցել հանձնաժողովի հետ՝ ձեր բոլոր մտահոգությունները փարատելու համար»,- դիմելով բնապահպաններին՝ ասել է վարչապետը:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ