Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2011

ՀՀԿ անդամների և լայն հանրության հետ քննարկումների արդյունքում կմշակվի կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասը





Երևանում երեկ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձև, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները:
Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է.
Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար մարմիններին`
1. Քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման և անցկացման հնարավորությունը:
2. Շարունակել կուսակցության արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետական Կուսակցության մարզային և տարածքային կառույցներին`
1. Ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում:
2. Մարզերում և տարածքներում ՀՀԿ-ի անդամներին և համակիրներին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները և ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի բանաձևը:
3. ՀՀԿ-ի անդամների և լայն հանրության հետ քննարկումների արդյունքում ձևակերպել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասի մշակման համար»:

Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մենք հնարավորություն ունեցանք նաև զեկուցել հանրապետության նախագահին մեր կոնֆերանսի ընթացքի մասին և մեր բանաձևում ներառեցինք նաև հանրապետության նախագահի առաջարկն այն մասին, որ այսպիսի կոնֆերանսները մենք պետք է դարձնենք ավանդական և ակնցկացնենք ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Երկրորդը` այսօրվա մեր տնտեսական կոնֆերանսը ցույց է տալիս, որ բանաձևում արտահայտված այն միտքը, որ Հանրապետական կուսակցությունը մնալով այսօր և լինելով մեր քաղաքական դաշտում ուժեղագույն քաղաքական կառույց կրում է մեր ժողովրդի քվեի շնորհիվ պատասախանատվությունը տնտեսական և սոցիալական քաղաքականության համար և մենք տեսնում ենք, որ այսօր առկա է այդ կարողությունը համախմբելու մեր քաղաքական ուժերը հանրապետության նախագահի շուրջ, որպեսզի կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Երրորդը` ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը պետք է լինի աչալուրջ. Մենք պետք է լինենք զգոն: Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք մեր գործունեության մեջ թափանցիկության վրա և մենք պետք է հաշվետու լինենք մեր կուսակիցներին, մեր ժողովրդին: Այդ առումով չափազանց կարևոր է մեր բանաձևի այն հանձնարարականը, որ մենք ձեզ հետ միասին պետք է կազմակերպենք հանդիպումներ մեր կուսակիցների հետ, հանրության հետ քննարկելու այն արդյունքները, որոնք այսօր ներկայացվեցին ձեր դատին: Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այս կոնֆերանսը նպատակ ուներ ամփոփելու չորս տարվա մեր աշխատանքների արդյունքներ: Դա նշանակում է, որ մեր հաջորդ հանդիպումն արդեն իսկ միտված է լինելու դեպի ապագա: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տրվում է հանձնարարական տեղերում մեր կուսակիցների և հանրության հետ քննարկել այս փաստաթուղթը և միևնույն ժամանակ հավաքագրել առաջարկություններ, որոնց հիման վրա մենք ձեզ հետ միասին կքննարկենք նաև կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Երևանում կայացավ ՀՀԿ տնտեսական առաջին կոնֆերանսը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ