ուրբաթ, 4 նոյեմբերի 2011
Հուշ-երեկո` նվիրված Արաքս Դավթյանի հիշատակին
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Կամերային երգեցողության վարպետ Արաքս Դավթյանի հիշատակի միջոցառմանը մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը: