Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 նոյեմբերի 2011

Վարչապետը մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային





ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը: Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է տնտեսական ու կառուցակարգային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում. «Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբևէ: Հետևաբար, Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարևորագույն նշանակություն են ունենալու արագ և էական առաջընթաց ապահովելու համար:
Այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը, մի կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը: Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական և քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով և մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար: Ներկայումս, ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք տեսանելի են հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բրյուսելում երկօրյա աշխատանքային այցով: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային և իր կեցավայրում ընդունել է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին:

Նշենք, որ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ