հինգշաբթի, 10 նոյեմբերի 2011
Վարչապետը ծանոթացել է ուսանողների մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքներին և կարողություններին
Երիտասարդական համահայկական հիմնադրամում այսօր մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջիններս կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախնական և միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները և մասնագիտական կարողությունները:
Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերության ամրապնդմանը:
Օլիմպիադայի շրջանակներում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղծագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից:
՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցում են 90 ուսանողներ՝ 21 մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններից: