Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ԱԺ-ում՝ «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունից առաջ Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Հանրապետականին, Օրինաց երկրին, Դաշնակցությանը, ՄԱԿ-ին, «Ժողովրդական պատգամավոր» խմբին, անհատ պատգամավորներին, որոնք և՛ հանձնաժողովներում նախնական քննարկումների ժամանակ, և՛ օրինագծի ներկայացումից հետո կառավարության հետ կարողացան համատեղ աշխատել ոչ միայն բյուջեի նախագծի, այլ նաև այն բոլոր փաթեթների, որ մենք ներկայացրել ենք ԱԺ: Երևաց կոալիցիայի միասնությունը, երևաց, որ խնդիրների նկատմամբ ունենք հիմնականում նույն մոտեցումները: Եթե որոշակի հարցեր եղել են, ապա բանակցությունների, հստակեցումների կամ պարզաբանումների ընթացքում կարողացել ենք գալ ընդհանուր եզրակացության: Բյուջեն էականորեն տարբերվում է նախորդ տարիների բյուջեներից, որովհետև կազմված է և՛ կառավարության, և՛ կոալիցիայի խորհրդի կողմից նախօրոք ընդունված սկզբունքների հիման վրա: Դա Աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրն է, Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ԱԺ-ի կողմից հաստատված Կառավարության գործունեության ծրագիրը: Մենք այս բյուջեով հիմք դրեցինք այն մեծ ծրագրի՝ մինչև 2015թ. ձգվող Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի իրագործմանը, որին դուք լավատեղյակ եք : Հույս ունեմ, որ համատեղ ուժերով՝ ԱԺ-ի հետ միասին, ի վիճակի կլինենք սոցիալական միտում ունեցող այդ ծրագիրը, մեզ բաժին հասած տարիների ընթացքում, իրագործել: Այս բյուջեն էլ ունի սոցիալական ուղղվածություն: Յուրաքանչյուր տարի իմանալով, գնահատելով մեր երկրի վիճակը՝ կարողանում ենք ծրագրավորել, քայլեր կատարել, որպեսզի կրճատվի աղքատությունը, փոքրացվի բևեռացումը, ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ Հայաստանի քաղաքացին, հայը հպարտ զգա, որ իր երկրում է ապրում, որ մեր եղբայրները, կամ սփյուռքի հայրենակիցները ցանկություն ունենան վերադառնալու հայրենիք՝ մեր պետությունը: Այս բոլորը պետք է կատարվի համատեղ ուժերով: ԱԺ-ի հետ միասին կառավարությունը պատրաստակամություն է հայտնել, և այսօր ես դա ցանկանում եմ շեշտել՝ աշխատել անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ խմբակցությունից: Եթե ընդդիմությունը իր կառուցողական առաջարկներով ցանկություն կունենա աշխատել կառավարության հետ, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր 131 պատգամավորի առաջարկներն էլ քննարկել ու համատեղ ուժերով գտնել լուծումներ: Իհարկե, առաջարկություններն ու ցանկությունները շատ էին: Ցանկանում ենք մեկ տարում շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան հնարավորություն ունենք: Կառավարությունը փորձեց ԱԺ-ում ներկայացված մեր կոալիցիոն խմբակցությունների հետ միասին գտնել այն իրական ուղին, որը հնարավորություն կտա 2004թ. լուծելու նշված խնդիրները: Դա արտացոլվեց բյուջեի նախագծում: Վստահ եմ, որ որքան էլ լարված լինի բյուջեի եկամտային մասը, իսկ մենք ավելացրել ենք մոտ 35 մլրդ դրամ, կառավարությունը հնարավորություն կունենա այն իրագործելու: Միաժամանակ, թույլ չտալով պետական պաշտոնյաների, պետական կառույցների ոտնձգությունները մասնավոր սեկտորի, գործարարների նկատմամբ: Մեր հիմնական նպատակը քանի որ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն է և դրան լայն հնարավորություններ տալը, հետևաբար, ընդունելի չէ, որ վարչական միջոցները՝ հարկային կամ մաքսային, ուղղված լինեն այդ խավին: Եվ 35 մլրդ դրամը, որ մենք ավելացրել ենք եկամուտներում, մեր հաշվարկներով ավելի շատ վերաբերում է այնպիսի ոլորտների, որոնք, ըստ մեզ, մինչ այժմ լրիվ հարկման դաշտում չէին գտնվում: Հարկային փաթեթի 12 օրենքի նախագծերից 10-ը միտում ուներ պաշտպանելու գործարարների շահերը: Այսինքն՝ հստակեցումներ էինք կատարում օրենքներում, ձևակերպումների մեջ, որպեսզի հարկային մարմինները՝ մեր կողմից իրենց վրա դրված բեռը ի չարս չգործադրեն գործարարների նկատմամբ: Մենք պաշտպանում էինք գործարարների շահերը, և Գործարարների միության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում նրանց հետ համաձայնեցված տարբերակն է կառավարությունը ներկայացրել ԱԺ: Ցանկանում ենք, որ խաղի կանոնները հստակ լինեն, յուրաքանչյուրը՝ և՛ սպառողը, և՛ գործարարը, իր պարտականություններն ու իրավունքները հստակ իմանա: Ցավոք, այժմ բազմաթիվ չարաշահումներ տեղի են ունենում հիմնականում այն պատճառով, որ մեր գործարարները որոշակի իրավական գիտելիքներ, այդ թվում՝ իրենց իրավունքները պաշտպանելու գիտելիքներ ու ունակություններ չունեն: Բայց յուրաքանչյուր տարի իրավիճակը փոխվում է: Հենց այս տարի եթե վերցնենք տնտեսական դատարանում քննվող գործերը հարկայինի, մաքսայինի նկատմամբ, կտեսնենք, որ զգալիորեն ավելացել են: Սա ցույց է տալիս, որ գոյություն ունի պայքար իրավունքների պաշտպանության, իրավական դաշտում գործելու, արդարություն հաստատելու ուղղությամբ: Իհարկե, մնացած օրենքներում մենք որոշակի վարչական խստացումներ անում ենք, բայց այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ստվերի դեմ պայքարել, ապահովել լրացուցիչ եկամուտների հավաքագրումը: Դա ոչ ի հաշիվ նորմալ աշխատող հարկատուի, իր պարտականությունները պետության նկատմամբ կատարող հարկատուի: Ներկայացված այն օրենքների նախագծերը, որոնք ԱԺ-ի կողմից արդեն հաստատվեցին, այդ միտումն ունեն: Միաժամանակ, մենք կարողացանք իրագործել և՛ հանրապետության նախագահի, և՛ կոալիցիոն կուսակցությունների նախընտրական մոտեցումները սոցիալական ոլորտում, որոնք ուղղված են անապահով խավին, զինծառայողներին, հաշմանդամ զինծառայողներին, ազատամարտիկներին կամ զոհված զինծառայողների ընտանիքների վիճակը բարելավելուն: Այն արտոնությունները, որոնք, կարելի է ասել, կյանքում այնքան էլ չէին իրագործվում, արդեն ուղիղ մոտեցում կցուցաբերենք դրանք փոխհատուցելու, օգնելու, նշածս խավերին աջակցելու համար: Իհարկե, հասկանում ենք, որ մեր տրամադրած գումարները բավարար չեն, բայց կառավարության մտադրությունն այն է, որ յուրաքանչյուր տարի իր հնարավորության սահմաններում, ինչպես կենսաթոշակային ֆոնդն է կատարում, այնպես էլ նման մոտեցում լինի զինծառայողների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանման, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ: Սա ոչ թե մեկ անգամվա ակցիա էր, այլ շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որ աղքատության ցածր շեմում գտնվող ընտանիքների վիճակը բարելավվի: Այն հսկայական միջոցները, որ մենք ուղղել ենք սոցիալական ոլորտ, ցույց է տալիս մեր պետության և կառավարության սոցիալական խնդիրները լուծելու վճռականությունը: Կուզենայինք ավելի շատ ծախսեր անել, բայց պետք է կարողանանք եկամուտների և ծախսերի հավասարակշռությունը այնպես պահպանել, որ մեր տնտեսությանը, մեր տնտսվարող սուբյեկտներին չդնենք ծանր վիճակի մեջ և մեկ տարի հետո ընդհանրապես ոչ մի եկամուտ չունենանք: Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար, հույս ունենալով, որ բյուջեի հաստատվելուց հետո, ԱԺ-ն կարող է և պարտավոր է վերահսկել դրա կատարման ընթացքը: Եթե այդ ընթացքում որոշակի խնդիրներ առաջանան կատարողների մոտ, ապա համատեղ ուժերով կփորձենք այդ բացթողումները կամ շեղումները վերացնել: Ավարտելով ելույթս՝ առաջարկում եմ ԱԺ կանոնակարգով, օրենքի 84 հոդվածի 5-րդ կետի համաձայն, պետական բյուջեի օրենքի նախագծի վերջնական տարբերակը դնել քվեարկության և ընդունել: Շնորհակալություն:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ