հինգշաբթի, 10 նոյեմբերի 2011
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ս.թ. նոյեմբերի 11-ին, ժամը 15։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում է ասուլիս «Apple Computers» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ ստանալու կապակցությամբ: Ասուլիսի բանախոսներն են նաև «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր-գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ։