ուրբաթ, 11 նոյեմբերի 2011
Տիգրան Սարգսյանն ընդունել է Սթիվ Վոզնյակին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարությունում ընդունել է «Apple computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: Վարչապետը ողջունելով հյուրին կառավարությունում՝ շնորհակալություն է հայտնել նրան Հայաստան կատարած այցելության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հեռանկարների, ինչպես նաև երկկողմ համագործակցության վերաբերյալ:
«Apple computer» կորպորացիայի համահիմնադիրը Հայաստանից ստացած իր տպավորություններն է ներկայացրել վարչապետին՝ նշելով, որ հիացած է մեր երկրով և նրա քաղաքակրթությամբ:
Սթիվ Վոզնյակը Հայաստանում է գտնվում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: