երկուշաբթի, 14 նոյեմբերի 2011
Վարչապետն ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանին: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը կարևորել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի և այս մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի միջև համագործակցության խորացումը և հույս հայտնել, որ Թոր Լիանի այցը մեր երկիր նոր թափ կհաղորդի Հայաստանում հանդբոլի զարգացմանը:
Իր հերթին, Թոր Լիանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացմանը նպաստելու նպատակով: