Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 նոյեմբերի 2011

Կառավարության ղեկավարն ԱԶՍԲ-ի նախագահի հետ քննարկել է նոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այս հանդիպումը երկկողմ համագործակցության հեռանկարների դիտարկման տեսանկյունից: Զրուցակիները գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԱԶՍԲ-ի միջև առկա համագործակցության ներկա մակարդակից:
Անդրեյ Կոնդակովը նշել է, որ բանկը մինչ այժմ Հայաստանում ֆինանսավորել է 18 տարբեր ներդրումային ծրագրեր: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են ընդլայնելու մեր երկրի տնտեսական համակարգում իրենց ներկայացվածության ուղղությունները:
ԱԶՍԲ-ի նախագահը տեղեկացրել է, որ բանկի բաժնետերերի տարեկան ժողովը 2012 թվականին պետք է անցկացվի Երևանում՝ հունիսի 1-10-ին: Ժողովի շրջանակում ծրագրվում է մեր երկրում կազմակերպել նաև միջազգային բիզնես-ֆորում, որի նպատակն է լինելու գտնել երկկողմ համագործակցության նոր ուղղություններ և հաստատել կապեր հայ գործարարների հետ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ԱԶՍԲ-ի կողմից Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի հնարավոր ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ