Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 19 նոյեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի արագ և հարմարավետ կերպով հասնել Բաթում





Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Այնուհետև տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրաց, ովքեր աշխատել են այս արձանագրության վրա: Փորձագետները թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կողմից բավականին լավ աշխատեցին: Արձանագրության մեջ արծարծվում են սոցիալական, տնտեսական և այլ բնույթի 19 հարցեր:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան- Ես առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելության և ստեղծված հիասքանչ աշխատանքային պայմանների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև աշխատանքային խմբերի մասնակիցներին, որոնք մեծածավալ աշխատանք կատարեցին: Այդ աշխատանքի արդյունքներն արձանագրվեցին այսօր մեր ստորագրություններով: Տասնյակ հարցեր քննարկվեցին, որոնք մեր համոզմունքով նպաստելու են հայ-վրացական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հարցս ուղղում եմ Վրաստանի վարչապետին: Ինչ եք մտածում Երևան-Բաթումի չվերթերի հաճախականացման և դրանց սակագների նվազեցման մասին: Եվ երկրորդ հարցս, կոնկրետ ինչ ծրագրեր կան հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Երևան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, և համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են այս կամ այն չվերթը շահավետ է, թե ոչ: Ըստ իս՝ պետք է, որ շատ շահավետ լինի: Կոչ եմ անում և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ, իսկապես, շատ մեծ է դրանց պահանջարկը:
Երկրորդ հարցի վերաբերյալ. հիմնականում ծրագիրը հետևյալն է՝ հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է շուտ:

Հարց- գործընկերս արդեն նշեց ավիաչվերթների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ հայ զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան են գալիս մեքենաներով: Հայտնի է, որ կա ծրագիր Երևան-Բաթում ճանապարհի կառուցման վերաբերյալ, որով կկրճատվի ժամանակի ծախսը: Ինչ փուլում են աշխատանքները, և երբ դրանք կավարտվեն:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան- Երկու շաբաթվա ընթացքում մենք պետք է ամփոփենք Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: Այդ ծրագիրն իրականացնում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթևեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը: Մեր վրացի գործընկերները ևս նմանատիպ ծրագրեր իրականացնում են Ասիական զարգացման բանկի հետ:
Այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն Բաթումի ավելի որակյալ ճանապարհներով: Դա մի կողմից էապես կկրճատի ժամանակը, ճանապարհը կլինի հարմարավետ, և, բնականաբար, կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի:

-Հարցս ուղղում եմ երկու վարչապետերին: Ստորագրված արձանագրության մեջ որոնք են ձեր հիմանական առաջնահերթությունները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան -Մեզ համար առաջնահերթություն է այսօր երեք սահմանակետերի արդիականացումը: Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ մենք սկսելու ենք շինարարությունը 2012 թվականին և երեք անցակետերը համապատասխանեցնելու ենք լավագույն միջազգային չափանիշներին, և ինչպես Վրաստանի վարչապետը նշեց, մենք ցանկանում ենք, որպեսզի մաքսազերծման նոր մեթոդաբանություն ներդրվի՝ մեր մաքսային կետերը դիտարկենք որպես միասնական, ինչը հարմարավետ է դարձնում մեր քաղաքացիների և բիզնեսի համար հատել հայ-վրացական սահմանը:
Երկրորդ առաջնահերթությունը համատեղ զբոսաշրջային երթուղիների մշակումն է՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո, ինչն արձանագրվել է նաև այսօր: Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական զբոսաշրջությանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախապատվություն են տալիս մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրներ այցելելուն: Դա նշանակում է, որ մենք պետք է համատեղ զբոսաշրջային երթուղիներ մշակենք:
Մեր երրորդ առաջնահերությունը համատեղ ենթակառուցվածքներն են, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և դրանք նույնպես համատեղ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերություններ են մեզ համար:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Ես կընդգծեի երկու կարևոր նախագիծ, որոնք իրականացվում են Հայաստանի և Վրաստանի միջև: Նախ՝ միասնական անցակետերը, ինչը կարևոր է առևտրի համար, եթե հատկապես հաշվի առնենք, որ այս տարի անցյալ տարվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Անցակատերի արդիականացումը կարևոր է նաև զբոսաշրջիկների համար, որպեսզի հեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը:
Երկրորդ կարևոր հարցը էներգետիկան է: Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ