երկուշաբթի, 21 նոյեմբերի 2011
Հայտարարություն մամուլի համար
Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին և շատնաժի շարունակական ու բացահայտ փորձերին:
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, և հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ:
Արամ Անանյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար