ուրբաթ, 25 նոյեմբերի 2011
Տեղի է ունեցել ՈԱԱԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստում քննարկվել են հիմնադրամի նոր կառուցվածքին ու հաստիքացուցակին, բուհերի հավատարմագրման խորհրդի ձևավորման և գործունեության ընթացակարգին, խորհրդի փորձագիտական խմբի ձևավորմանը վերաբերող հարցեր և առաջարկություններ:
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է նաև խորհրդի փորձաքննության անցկացման ձեռնարկը և հիմնադրամի ֆինանսական քաղաքականությունը: Այնուհետև նիստի մասնակիցները հաստատել են հիմնադրամի 2012 թվականի բյուջեն: