Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 դեկտեմբերի 2011

Դրամաշնորհ է տրվում կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի համար





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ միջև դրամաշնորհային համաձայնագրի կնքման առաջարկությանը։ 500 հազար 200 եվրո դրամաշնորհը տրամադրվելու է կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի համար։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 1-ի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է 2011 թ. դեկտեմբեր ամսին ապահովել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան 58 բժիշկ մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր, ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։ Նույն ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը։ Պատկան մարմինները մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն նշված փաստաթուղթը լրամշակելու առաջարկություններ, մինչև դեկտեմբերի 20-ը` 2012 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը։

Կառուցվելու են պետական սահմանի անցման կետերը

Գործադիրը որոշել է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով հատկացնել ավելի քան 305 մլն 355 հազար դրամ։ Հաջորդ որոշմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22.5 հա հողամասերի օտարման նպատակը ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։
Գործադիրը հաստատել է Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով անցկացված միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ Արծվաքար թաղամաս- Գավառ-Կարմիրգյուղ ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի հաղթող ճանաչելով «Զանգեզուրտրանսշին» և «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ները, Բերդ-Նավուր-Իծաքար հատվածի վերականգման մրցույթի հաղթող՝ «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ն և «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ակնկալվում է ճանապարհատվածների վերականգնումն ավարտել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ 2011 թ. պետբյուջեով նախատեսված առանց հայտարարությունը հրապարակելու բանակցային ընթացակարգով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի 2-րդ տրանշի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ն։
ՀՀ կառավարությունը որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։ Ավելի վաղ ընկերությունը ճանաչվել էր Արտավազի գյուղական համայնքի և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 95.8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերող և սկսել էր քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացումը։ Այժմ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ անտառային տարածքը զերծ կմնա ապօրինի հատումից, հրդեհից, իսկ շշալցման գործարան կառուցելուց հետո նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, կստեղծվեն բավականին թվով աշխատատեղեր։
Գործադիրը հավանություն է տվել անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին։ Նոր մոդելի հիմքում դրված կլինի հաշմանդամություն ունեցող անձի պահպանված աշխատանքային կարողությունների գնահատումը և ըստ այդմ` սոցիալական պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների և երաշխիքների տրամադրումը։
Նիստում հավանություն է տրվել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրի և նույնականացման քարտի արտաքին ձևին։


Աջակցություն են ստանում կրթական ծրագրերը

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել է «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի՝ նկատի առնելով, որ ուսումնական այս հաստատությունը դեռևս 1995-ից համագործակցում է ԱՄՆ-ի UCLA համալսարանի բուժքույրական քոլեջի հետ։ Ամերիկյան կողմը կատարել է ֆինանսական, տնտեսական և մեթոդաբանական զգալի ներդրումներ, արմատավորել հեռակա ուսուցումը։ Երևանի քոլեջում ստեղծվել են գիտահետազոտական կենտրոն, համակարգչային դասարաններ, թարգմանվել են առարկայական ծրագրերը։ Համագործակցությունը լավ արդյունք է տալիս։ Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանի «Ծաղկունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի։ Ծրագրի հայեցակարգը ներկայացրել է տարածաշրջանային զարգացման և մրցակցության «Դար» հիմնադրամը, որը 2005 թվականից աջակցում է դպրոցի արդիականացմանը։ Կառավարության որոշմամբ կստեղծվի դպրոցի կառավարման նոր մոդել, հնարավորություն կընձեռվի ընդլայնել հաստատության արտաբյուջետային միջոցների ծավալը։ Գործադիրը որոշում է ընդունել համապատասխան վերանորոգման աշխատանքների կատարման և ուսումնական գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» և «Սպիտակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներին համապատասխանաբար հատկացնել ավելի քան 43.5 մլն և 9 մլն 800 հազար դրամ։
Կառավարության որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ավելի վաղ ընդունված ուսուցման ազգային հիմնադրամ ստեղծելու որոշման մեջ՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ներգրավելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներին։ Միության մշտական ուշադրության կենտրոնում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կադրերի պատրաստումը։ Համագործակցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է գործարարներին։


Զինծառայողներին կտրվեն միատեսակ արտոնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ բժշկական սպասարկման և բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման ժամանակ կապահովվի օրենքի դրույթների միատեսակությունը։
Կառավարության հավանությունն է ստացել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեսակների մասնագիտական գործունեության սահմանափակման ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է 2011 թ. օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 60 մլն 947 հազար 500 դրամ։
Գործադիրն իր որոշմամբ այլ կատեգորիա է փոխադրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողից 2.0 հեկտարը՝ հանգստի կազմակերպման համար։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ