Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 դեկտեմբերի 2011

Հայաստանը պատրաստվում է 2012 թ. կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին





Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստ:
Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք շարունակում ենք մի գործընթաց, որի նպատակն է ապահովել 2012 թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:
Ակնհայտ է` որպես նորանկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապված էր որոշ դժվարությունների հետ: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին` Հայաստանում 2000-ական թթ. ակտիվացավ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառույցների կողմից գնահատվեց որպես կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր, և մեզ համար սա չափազանց կարևոր գնահատական է, որովհետև, ըստ էության, գնահատվում է մեկ տասնամյակից ավելի մեր իրականացրած ծրագրերի արդյունքը:
Այսօր ձեզ կներկայացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրատարակված Մարդկային զարգացման ամենամյա զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրված են հրատապ գլոբալ մարտահրավերները: 2011 թ. այն լույս է տեսել «Կայուն զարգացում և հնարավորությունների հավասարություն, ավելի լավ ապագա բոլորի համար» խորագրով: Այն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ներկայացնում մարդկային զարգացման համաթիվը, որը բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող ամփոփ ցուցանիշ է: Այն ցույց է տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին բազմաթիվ ոլորտներում գրանցված առաջընթացին, զարգացող և զարգացած երկրներում աղքատ ու հարուստ մարդկանց կենսամակարդակների տարբերությունը շարունակում է աճել:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի համար մարդկային զարգացման զեկույցի ցուցանիշը, որը 2011 թ. կազմում է 0.716, գրեթե չի փոխվել: Մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը 187 երկրների շարքում: Չնայած 2009 թ. տնտեսական ճգնաժամին`մենք մեր դիրքն այս ցուցանիշով չենք կորցրել, և դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կատարում էր իր սոցիալական պարտավորությունները: Ավելին, 2009 թ. ճգնաժամային տարվա ընթացքում մենք նույնիսկ ավելացրինք սոցիալական նպաստները և թոշակները:
Ներկայումս ծավալվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրներն ու դրանց պատճառները և առաջարկել դրանց լուծման ուղիները, հետագա զարգացման ռազմավարությունը: Մեր երկիրը ևս պետք է վերլուծի 1992-ից ի վեր դեպի կայուն զարգացում անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Այդ գործունեության արդյունքներն ամփոփ զեկույցի տեսքով նախատեսվում է ներկայացնել «Ռիո+20» գագաթաժողովին»:

Վարչապետը նշել է, որ նշված գագաթաժողովին մեր երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության և արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հաստատել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը և այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցի կազմման ուղղությամբ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի օժանդակությամբ:
Այնուհետև խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ու ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Միխայիլ Պելեահը ներկայացրել են «Կայուն զարգացում և հավասար հնարավորություններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ցույց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում բնակչության կենսամակարդակի տարբերությունը շարունակում է աճել:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին մեր երկրի նախապատրաստման գործընթացի վերաբերյալ: Նա անդրադարձել է համակարգող ազգային հանձնաժողովի գործունեությանը և, մասնավորապես, խոսել հանձնաժողովի կազմում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին:
Մեկ այլ հարցով քննարկվել է «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցը: ԿԶԱԽ-ի քարտուղար, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսել է նշյալ զեկույցի սկզբունքների և մոտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցության և հնարավոր մարտահրավերների կանխարգելմանն ուղղված գործունեությունը, ազգային և տեղական մակարդակով հարցերը, նվաճումները և առկա հիմնախնդիրները, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում նիստին մասնակցող բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու հարցադրումներն են ներկայացրել արծարծված հարցերի կապակցությամբ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ