ուրբաթ, 23 դեկտեմբերի 2011
Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին
Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Տիգրան Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: