երեքշաբթի, 17 հունվարի 2012
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին է ներկայացվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով:
Այնուհետև, խորհուրդը հաստատել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավամրման և վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը: