Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունվարի 2012

Կամրապնդվեն այն հիմքերը, որոնք ՀՀ-ում կստեղծեն կայուն քաղաքացիական ծառայություն




Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Շնորհավորելով քաղծառայողներին հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել մեր երկրի պետականությունը՝ նաև քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով: «Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, ուստի նրա բարձր վարկանիշը ցանկացած պետության համար ունի էական նշանակություն: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք քաղծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն այդ ծառայությունը մատուցել բարձր մակարդակով: Այս ընթացքում մենք ստեղծել ենք այն հենքը, որի վրա ապագայում պետք է կառուցվի եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող քաղծառության ինստիտուտ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի առաջին հերթին բարձրորակ կադրերը ներգրավվեն քաղծառայության մեջ: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև վերապատրաստման ինստիտուտների հիմնումը՝ քաղծառայողների գիտելիքների բարձրացման տեսակետից, ինչպես նաև քաղծառայողի պաշտպանվածության բարձրացումը, որպեսզի անկախ քաղաքական դրսևորումներից՝ քաղծառայողը վստահ լինի, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Անդրադառնալով քաղծառայողների սոցիալական պաշտպանվածության խնդրին՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս տարի մեր երկրում առաջին անգամ ներդրվել է սոցիալական ապահովության փաթեթ: Այն իր մեջ ներառում է ինչպես առողջության ապահովագրություն, այնպես էլ քաղծառայողի ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարում, հիփոթեքային վսրկերից օգտվելու և հանգիստը ՀՀ-ում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություն: «Համոզված եմ, որ կկարողանանք էապես ամրապնդել այն հիմքերը, որոնք կստեղծեն կայուն քաղաքացիական ծառայություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի առթիվ և համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի քանի քաղծառայողներ պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ