Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 փետրվարի 2012

Վարչապետն այցելել է Երևանի արտադրական ձեռնարկություններ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «365 գրուպ» և «Մուրադ սար» ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝ ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
«365 գրուպ»-ն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ, ինչպես նաև « Passion de Pineau» 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն հանդիսանում է ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը և գործող « Passion de Pineau» գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Գերմանիան:
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) ներդրումային կոմիտեի հաստատած ներդրումային ծրագրով և ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ և գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից և Վրաստանից:
Պարենի արտադրության միջազգային ստանդարտների ներդրման և համապատասխանեցման համար ընկերությունն իրականացրել է արտադրական ու հարակից պահեստային, ինչպես նաև գրասենյակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ՝ համապատասխանելով ISO 22000:2005 սերտիֆիկատի պահանջներին;
2011 թվականի ընթացքում «365 գրուպ»-ն իրականացրել է 440 տոննա խաղողի և մրգերի մթերում՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շիշ՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը 2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն:
Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է իրացման ծավալներն ավելացնել 43, իսկ արտահանումը՝ 25 տոկոսով: Ներկայում ընկերությունն ունի 30 աշխատող: Վերազինման և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:
Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում պոնիվինիլքլորիդի հիմքի վրա արտադրատեսակների արտադրությունը խթանելու և պատրաստի արտադրատեսակների ներմուծումը տեղականով փոխարինելու նպատակով 2011-ի դեկլտեմբերին փոփոխությունէ կատարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Դրանով՝ պոնիվինիլքլորիդի պոլիմերների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:
«Մուրադ սար» ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք:
Վրացական և իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչև 2000 տոննայի: «Մուրադ սար»-ը նախորդ տարի թողարկել է 932 նմլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան և Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Արդեն իսկ առաքվել է Վրաստան 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը: Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:
Ընկերությունում աշխատում է 37 մարդ: Միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ:
Արտադրության զարգացման նպատակով 2011-ին ձեռք է բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:
Ձեռնարկությունն ունի հավելյալ էլեկտրաէներգիայի խնդիր: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ գտնել խնդրի լուծման տարբերակներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ