շաբաթ, 4 փետրվարի 2012
Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսների բացմանը
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և «Ակադեմիա» պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ «Ակադեմիա» պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ ցուցահանդես-մրցույթի մասնակիցների գործերը: