երկուշաբթի, 6 փետրվարի 2012
Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Վաղը` փետրվարի 7-ին Երևանում տեղի կունենա Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հանդիպումը:
Հանդիպումը լուսաբանող օպերատորներին և ֆոտոթղթակիցներին խնդրում ենք ՀՀ կառավարություն ներկայանալ ժամը 09:40-ին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կընդունի ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին:
Հանդիպումը լուսաբանող օպերատորներին և ֆոտոթղթակիցներին խնդրում ենք ՀՀ կառավարություն ներկայանալ ժամը 11:10-ին:
Երկկողմ հանդիպումների ավարտին նախատեսվում է ստորագրել հուշագրեր:
Ստորագրման արարողությունը նկարահանելու համար օպերատորներին և ֆոտոթղթակիցներին խնդրում ենք ներկայանալ ՀՀ կառավարություն ժամը 12:10-ին:
Հայտարարություններ մամուլի համար
Լրագրողներին, օպերատորներին և ֆոտոթղթակիցներին խնդրում ենք ՀՀ կառավարության մամուլի կենտրոն ներկայանալ ժամը 12:10-ին: