Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 փետրվարի 2012

Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը ծանոթացել են «ԵրՄՄԳՀԻ»-ի ծրագրերին




Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին:
Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ և ունի 400 աշխատող:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ԵրՄՄԳՀԻ» տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Լևիտինը նշեց, որ այդ հարցում Հայաստանի կառավարությունն ինչպես և խոստացել էր, օպերատիվ կերպով ընդունել է բոլոր անհրաժեշտ նորմատիվային ակտերը, իսկ գոտու կազմակերպիչ հանդիսացող «Սիտրոնիքս Արմենիա» հայ-ռուսական համատեղ ընկերությունն առաջիկայում կներկայացնի գործունեության ծրագիրը և առաջիկա 6 ամիսների ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող աշխատանքները:
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ