Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 փետրվարի 2012

Կարգավորվում է տնտեսական մրցակցության դաշտը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով միջազգային կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներին, ասել է. «Մենք ձեզ հետ միասին մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային ինդեքսները, որոնք բնութագրում են Հայաստանի Հանրապետությունը, արձանագրում ենք այն պրոբլեմները, որոնք առկա են այդ բնագավառում և այն հաջողությունները, որոնք մենք ձեռք ենք բերում։ Վերջին այդպիսի վարկանիշը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Խոսքը մամուլի ազատության ինդեքսի մասին է։ Հայաստանն այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց. մենք 24 տեղով բարելավել ենք մեր վարկանիշը, և դա նաև բավական լուրջ քաղաքական գնահատական է։ Կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից արված քաղաքական այն հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունում չորս տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, այդ գործում, իհարկե, էական դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության ազատ մամուլը։ Մենք դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում, և կարծում եմ` սա լուրջ առաջընթաց է»։
 

Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցումը` էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը հաստատել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը։ Եթե գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումների ներկայացում էլեկտրոնային եղանակով, ապա ներկայացված նախագծի ընդունմամբ, ի ապահովումն համապատասխան օրենքում կատարված փոփոխությունների, իրավական կարգավորում է ստանում պետական գրանցման դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային (առցանց) ներկայացման գործընթացը, ինչպես նաև սահմանվում են այդ գործընթացում հնարավոր տեխնիկական պատճառներով պետական գրանցման վարույթների կասեցման հիմքերը։ «Սա լուրջ միջոցառում է, որ մեր քաղաքացիները կարող են չայցելել կադաստր և էլեկտրոնային եղանակով օգտվել այդ ծառայությունից»,.- կարևորելով որոշման ընդունումը, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Անդրադառնալով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման խնդրին, որը հնարավոր է իրականացնել էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ, գործադիրը որոշել է սուբսիդավորել էլեկտրոնային թվային ստորագրության արժեքի մի մասը։ Ընդունված որոշման շնորհիվ նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող շուրջ 1106 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր հնարավորություն կստանան էլեկտրոնային թվային ստորագրությունները ձեռք բերել 3500 դրամով` 13000 դրամի փոխարեն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, նշելով, որ էլեկտրոնային ստորագրության սուբսիդավորումը, որ յուրաքանչյուրի համար կազմում է 9500 դրամ, հերթական օժանդակությունն է փոքր բիզնեսին։


Ձեռնարկվում են սեյսմիկ ռիսկը նվազեցնելու միջոցներ

Իր երկու որոշմամբ ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրերը, հաստատել դրանց ժամանակացույցը։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ծրագրերով ներառված միջոցառումների ֆինանսավորման հարցերը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակում։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հստակ և կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատման ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել Երևան քաղաքի շենքերի սեյսմակայունությունը և բնակչության սեյսմիկ պաշտպանվածությունը։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են «Հով-Խաչ» ՍՊԸ ներդրումային ծրագրով ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ։ Ընկերությունն իրականացնում է 2010 թ. շահագործման հանձնված «Յոթաղբյուր-Գառնի» ջրատար խողովակի վրա ամբողջությամբ ավտոմատացված համակարգերով կառավարվող հինգ փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը։ Արդեն ներմուծվել է երկու տուրբին-գեներատոր իր համակարգերով, մնացած երեքը նախատեսվում է ներկրել մինչև 2012 թ. 1-ին եռամսյակի ավարտը։
Գործադիրը հաստատել է ՀՀ զբոսաշրջային կենտրոններում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը, որի կիրառմամբ ակնկալվում է նշված տարածքներում իրականացվող կառուցապատման միասնական սկզբունքների և չափորոշիչների առկայության, միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքաշինական միջավայրի ձևավորման նախադրյալների ստեղծում, կենտրոնների գրավչության բարձրացում։


Կկանխվեն տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսևորումները

Գործադիրը հավանության է արժանացրել «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի հստակ սահմանման, տեղակայման, օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կիրառման պահանջով։ Հանրապետության բնակավայրերում, մասնավորապես, Երևանում խոշոր առևտրի օբյեկտների և խոշոր առևտրի իրականացման վայրերի ոչ պլանաչափ կամ սեփական հայեցողությամբ կուտակումների պատճառով դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք, չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը։
Պետական կարգավորման լծակների կիրառմամբ նախատեսվում է կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսևորումները, ապահովել բնակչության և սպառողների, փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս բնագավառում օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, և մենք մեր գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ մշակել ենք օրենքի նախագիծը»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որը թելադրված է «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Իր նիստում կառավարությունը քննության է առել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում», «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Կառավարությունը նպատակահարմար չի համարել փաթեթի ընդունումը` հիմնավորելով իր դիրքորոշումը։
 

Այլ հարցեր

Փոփոխություն կատարելով 2011 թ. դեկտեմբերի 22-ի Արծվաշեն համայնքի բնակիչներին գումար հատկացնելու մասին որոշման մեջ, կառավարությունը շահառու է ճանաչել 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած անձանց և սահմանել Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի համալրված փաթեթները ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ` 2012 թ. ապրիլի 1-ը։
Գործադիրը հավանություն է տվել մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները ներկայացնող որոշմանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար է հատկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրելու և համապատասխան նյութերով ապահովելու համար, այլ որոշումներով գումար է հատկացրել ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին, փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած մի քանի որոշումներում, մասնավորապես, նոր խմբագրությամբ է շարադրվել օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի մասին որոշման մեջ ընդգրկված բուհերի ցանկը, մեկ այլ որոշմամբ 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 480 քառ. մետր տարածք է հանձնվել «Մուշ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։
ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Ջրվեժի և Վայոց ձորի մարզի Արփիի գյուղական, Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, բժշկական կենտրոնների կառուցման համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ