Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հունվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալներ են նշանակվել Բագրատ Սարգսյանը և Գագիկ Ասլանյանը, Կարեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ  առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Եղիշե Նազարեթյանը՝ ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Բորիս Ալեքսանովն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Միշա Վարդանյանը:

                                                           ******************

                                               Կենսագրական համառոտ  տվյալներ

            Բագրատ Գարեգինի Սարգսյանը ծնվել է 1959թ., Արարատի շրջանի Դեղձուտ գյուղում: 1980թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝  պատմություն մասնագիտությամբ, պատմաբանի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ Արարատի   մարզպետի տեղակալ: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է:

            Գագիկ Սերգեյի Ասլանյանը ծնվել է 1954թ., Թալին քաղաքում: 1977թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ, տնտեսագիտության թեկնածու է:  1999-2003թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, պետական – իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: Օրինաց Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է,  ունի  3 երեխա:

            Կարեն Ռազմիկի Սարգսյանը ծնվել է 1968թ., Երևան քաղաքում: 1991թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ ժողովրդական տնտեսության պլանավորում մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ:  Մինչ նշանակումը եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում վարչության պետ: Օրինաց  Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա:

            Եղիշե Սարգսի Նազարեթյանը ծնվել է 1950թ., Աշոցքի շրջանի Լեռնագյուղ գյուղում: 1973 թ. ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժի մասնագիտությամբ, մանկավարժ որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է Գյումրիի համատիրությունների ասոցիացիայի նախագահը: Օրինաց Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 1 երեխա: 

            Միշա Հովհաննեսի Վարդանյանը ծնվել է 1955թ., Լենինական քաղաքում: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինտիտուտը՝ նկարիչ-մանկավարժի մասնագիտությամբ, քանդակագործի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է «Հյուսիսային էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Հայաստանի Հանրապետական Կուսակցության  անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ