երկուշաբթի, 27 փետրվարի 2012
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մոր մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ և Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը»: