Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 մարտի 2012

Վարչապետն այցելել է «ԱՐՄԵՆԱԼ» գործարան




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ մտնող «ԱՐՄԵՆԱԼ» գործարան: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին:
Այնուհետև վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի մետաղագործական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոլորտի հետագա զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Իր խոսքում Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ոլորտում գործող հայաստանյան 28 ձեռնարկություններից 5-ը մասնակցում են խորհրդակցությանը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, մշակել է արդյունաբերության զարգացման նոր ծրագիր: «Այդ տեսակետից մետաղագործությունն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն ունի աճի և արտահանման մեծ ներուժ: Մեր մետաղագործական ձեռնարկությունների մի մասն աշխատում է տեղական հումքի վրա, և այս ոլորտում ներդրումների կարիք կա: Կոնկրետ «ՌՈՒՍԱԼ»-ի գործառույթները ՀՀ-ում ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ապահովում է բավական բարձր արտադրողականություն և նոր շուկաներ է բացում: Այս քննարկման ընթացքում ցանկանում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ինչպես ենք այս ոլորտը պատկերացնում ապագայում, և դրա համար դուք ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից, կառավարությունն ինչ պարտավորություններ պետք է ստանձնի, որպեսզի մետաղագործության ոլորտում արդյունավետ ներդրումային ծրագրեր իրականացվեն», - նշել է վարչապետը:
Նա կարևորել է մի քանի օր առաջ Եվրամիության հետ մեր երկրում խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. «Եթե այդ գործընթացում հաջողություն արձանագրենք, ապա մեր տնտեսվարողների համար եվրոպական շուկան ամբողջությամբ կբացվի, ինչը կոնկրետ այս ձեռնարկության համար էական նշանակություն ունի: Դա կավելացնի շահութաբերությունը, կկրճատվի ծախսատարությունը, որովհետև Եվրոպայում հնարավոր կլինի ապրանքն իրացնել ամբողջությամբ, և, ինչպես տեղեկացրեցին ձեռնարկության մասնագետները, Եվրոպայում գները մեզ համար ավելի շահավետ են, քան ԱՄՆ-ում: Կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանում խոշոր ներդրողների համար, և այդ տեսակետից ցանկանում ենք, որ ձեր ներդրումային մոտեցումները և ծրագրերը կանխատեսելի լինեն:
Բացի գործող ռեժիմներից, այս տարի ընդունեցինք «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել: Պատրաստ ենք մասնավոր ներդրողների հետ քննարկել նոր ծրագրերը, որպեսզի ազատ տնտեսական գոտու հարթակը հասանելի լինի: Դրա առանձնահատկությունն այն է, որ այնտեղ պետք է հայտնվեն ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, և խթանվի նորարարությունը: Ուրախ ենք, որ գործարանում աշխատավարձի մակարդակը բավական բարձր է, գերազանցում է միջին հանրապետական աշխատավարձը 2.5 անգամ: Դրա համար շահագրգռված ենք օժանդակելու ձեռնարկությանը, որ այն աշխատի ամբողջ հզորությամբ»:

Կառավարության ղեկավարը նաև ողջունել է գործարանի արդիականացման նոր ծրագրի մշակումը, ինչը հնարավորություն կտա արտադրել համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ ալյումին:

***
«ԱՐՄԵՆԱԼ»-ի արտադրանքի մասնաբաժինը 2011 թ. հանրապետությունում գործող հիմնային մետաղներ արտադրող 28 կազմակերպությունների արտադրանքի կառուցվածքում կազմել է 22 տոկոս: Ընկերությունում աշխատում է 692 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 268 հազար դրամ:
2011 թ. 2010-ի համեմատ ընկերության արտադրությունն աճել է 2.7 տոկոսով՝ կազմելով 25 հազար 313 տոննա փայլաթիթեղ, որից 25 հազար 41 տոննա արտահանվել է:
2000-2011 թթ. ընթացքում ընկերությունում ընդհանուր առմամբ կատարվել է 120 մլն դոլարի ներդրում: Այդ ընթացքում գործարանի արտադրանքը կազմել է 130 հազար տոննա, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլ երկրներ: 2012-2014 թվականներին ռուսական կապիտալով գործող ընկերությունը ծրագրում է ներդնել ևս 6 մլն դոլար՝ փայլաթիթեղի տարեկան արտադրական ծավալները 33.6 հազար տոննայի հասցնելու նպատակով: Նախատեսվող ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ երկարաձգելով ներմուծված վառարանի «Ժամանակավոր նորմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ