Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հունվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Գործադիրը ՀՀ 2004 թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «Բազե Ձմեռ -2004» համահայկական երիտասարդական հավաքի անցկացման նպատակով:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը, տեղափոխումը և առուվաճառքը (թրաֆիկինգ) կանխելու հայեցակարգն ու 2004-2006 թթ. գործողությունների ազգային ծրագիրը: Որոշմամբ հանձնարարվել է թրաֆիկինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2003 թ. երրորդ եռամսյակում պետական գույքի մասնավորեցման գործընթացի մասին» հաշվետվությանը, որը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը: Նա նշել է, որ 2003 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1833 միջին և խոշոր ընկերություն և 7193 «փոքր» օբյեկտ: 2003 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ըստ նրա, նախորդ եռամսյակների համեմատ, մասնավորեցման գործընթացում առաջընթաց է գրանցվել՝ եթե առաջին եռամսյակում մասնավորեցվել է 22, երկրորդում 31, ապա հաշվետու ժամանակահատվածում՝ 43 ընկերություն: Առաջընթաց է գրանցվել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ինչպես և ամբողջ տարվա համեմատ՝ եթե 2002 թ. մասնավորեցվել է ընդամենը 90 ընկերություն, ապա 2003 թ. երեք եռամսյակների ընթացքում այդ թիվը կազմել է 97: Ըստ վարչության պետի, հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել 72 ընկերություն: 2003թ. ընթացքում առ 01.10.2003թ. ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1մլրդ. 876մլն. 708 հազ. 135դրամ, որի մեջ ներառված են տարադրամով սեփականաշնորհված օբյեկտների մուտքերը:

Առանձին որոշումներով կառավարության անդամները հավանություն են տվել նաև «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Առաջինը նպատակ ունի հստակեցնելու, մասնավորապես, պետության կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության ապահովման հարցերը, վերացնելու «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած հակասությունները՝ բնակտարածության տրամադրման, աշխատանքի տեղավորման և այլ հարցերի կապակցությամբ: «Կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ներկայումս ՀՀ տարածքում գործող բոլոր պետական գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների և իրականացնում են միայն հանրակրթական ու հատուկ հանրակրթական ծրագրեր:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը ընդունել է որոշում, որով սահմանվում է, որ 2004 թ. հունվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր: Նշված ժամկետի դրությամբ «2004» թվագրումով համապատասխան տեսակների ակցիզային դրոշմանիշերի բացակայության և «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում,ըստ որոշման, կարող են տրամադրվել «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, ՀՀ անտառաշինության և անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական վերահսկողության գործառույթները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, իսկ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մնացած գործառույթները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Նիստում գործադիրը հաստատել է «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը»: Որոշումն ընդունվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների կիրառման գործընթացը հստակեցնելու նպատակով:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամի ստեղծում» ծրագրի շարունակականության մասին», ինչպես նաև «Անձանց ընդունման և տարանցիկ տեղափոխման մասին (արտաքսման փոխհամաձայնություն)», «ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «Կոսովոյի ուժերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակի մասնակցության մասին», ինչպես նաև հրաձգային դասակի մասնակցության հետ կապված ֆինանսական հարցերով համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն նիստում որոշվել է «Հին Նորքի բազմապրոֆիլ հիվանդանոց» անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ «Հեսպեր Վենչուս» ՍՊԸ-ին: Մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը սահմանվել է 40մլն. դրամ: Բացի այդ, որոշմամբ ամրագրվել են գնորդի պարտավորությունները:

Նիստի օրակարգում ներառված հարցերի շարքում որոշվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, վերակազմակերպել «Լորուտի բժշկական ամբուլատորիա» և «Դսեղի առողջության կենտրոն» ՓԲԸ-ները՝ առաջին ընկերությունը երկրորդին միացնելու ձևով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ