Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 մարտի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Մեննո Սնելին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մեննո Սնելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հետ աշխատանքները: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր միջև այսուհետ ևս կծավալվի սերտ համագործակցություն»:
Մեննո Սնելին ևս կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը՝ նշել է, որ այն օգտակար է երկուստեք: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային և կենսաթոշակային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՄՀ հետագա քաղաքականության շուրջ, որն ուղղված է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ