շաբաթ, 24 մարտի 2012
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
Երկուշաբթի` մարտի 26-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Եվրոպական միությունը խթանում է հարաբերություններն Արևելյան գործընկերների հետ» թեմայով:
Թեմայի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանը և ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան: