չորեքշաբթի, 28 մարտի 2012
Ստեղծվել է կառավարական հանձնաժողով Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջ¬որդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դ. Ղազարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսեր¬վատորիայի ռեկտոր Շ. Շահինյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գ. Մանասյանը, Ա. Հարությունյանի դուստր Ն. Հարությունյանը: