հինգշաբթի, 29 մարտի 2012
Տեղի ունեցավ Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսանդր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Մարտի 31-ին, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։