Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 հունվարի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի են ունեցել ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի 2003թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները:

Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առկա խնդիրները: Նա նշել է, որ առողջապահության ոլորտում 2003թ. իրականացված ծրագրային քաղաքականությունը բխել է ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրագործման և դրանում ամրագրված ռազմավարական դրույթներից: Իրականացվող քաղաքականության նպատակներն են եղել հաղթահարել համակարգում առկա հիմնախնդիրները, ստեղծել նպաստավոր նախադրյալներ համակարգի զարգացման — բնակչության առողջության պահպանման ու բարելավման համար: Հաշվետու ժամանակաշրջանում, ըստ նրա, դրական միտումներ են արձանագրվել ՀՀ պետական բյուջեից առողջապահության ֆինանսավորման ուղղությամբ: 2003թ բյուջեն կատարվել է շուրջ 98 տոկոսով, ինչի արդյունքում բուժհիմնարկները պետպատվերի սահմաններում ֆինանսավորվել են ամբողջ ծավալով: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից 2003 թվականին ընդունված առողջապահության միջնաժամկետ ծախսերի 2004-2006 թվականների ծրագրով պետբյուջեից առողջապահության ֆինանսավորման աննախադեպ աճ է նախատեսվում՝ 2004թ. 24.9, 2005թ. 30.8 և 2006թ. 35.5 մլրդ. դրամ: Ֆինանսավորման այս միտումներն անմիջական ազդեցություն կունենան համակարգի զարգացման, բուժօգնության որակի ու մատչելիության բարելավման ուղղությամբ: Առողջապահության համակարգում ֆինանսավորման բազմաձևության կիրարկման շրջանակներում Երևան քաղաքում իրականացվել է հիվանդանոցային բուժօգնության համավճարային մեխանիզմի փորձարարական ներդրում: Բուժհիմնարկների թվաքանակն ու հզորությունները բնակչության իրական կարիքներին համապատասխանեցնելու նպատակով, 2001թ. ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ մարզերի ու Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը. գործընթացի ընդհանուր տնտեսական արդյունավետությունը կազմել է շուրջ 2,0 մլրդ. դրամ: Գործընթացի շարունակականության ապահովման նպատակով 2003թ. ՀՀ կառավարության ընդունած Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրով 37 առողջապահական կազմակերպություններից ստեղծվել են 10 միավորումներ: 2003թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» առողջապահության մասով նախատեսվում է շարունակել ու ընդլայնել ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը, որպես բնակչության անապահով (աղքատ) խավի համար առողջության առաջնային պահպանման — բժշկական ծառայությունների մատչելիության գրավական: «Մոր և մանկան առողջության բարելավման 2004-2015 թվականների ռազմավարությամբ» սահմանված նպատակները նախատեսում են մանկական ու մայրական մահացության նվազեցում, մոր և մանկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում: Կարևորվում է 2003թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման ռազմավարությունը», որն արտացոլում է առողջության առաջնային պահպանման համակարգի զարգացման հիմնադրույթները: ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հոգեկան առողջության մասին» ՀՀ օրենքը, ինչը ևս մեկ քայլ է ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ: ՀՀ կառավարության կողմից ընդունված «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը» սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային պետական քաղաքականության սկզբունքները, որի հաստատման արդյունքում Գերմանիայի կառավարության կողմից շուրջ 2,2 մլն. Եվրո դրամաշնորհ է տրամադրվել տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման համար: 2003 թ. Գլոբալ ֆոնդի հետ ստորագրված պայմանագրով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի իրականացման համար Հայաստանին է հատկացվում 7,2 մլն. ամերիկյան դոլար արժողությամբ դրամաշնորհ: Վերը նշված դրական տեղաշարժերն ու իրականացվող ծրագրերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողել բնակչության բժշկադեմոգրաֆիկ ցուցանիշների վրա: 90-ական թվականներից սկսած նկարագրվում էր բնական աճի ցուցանիշի (1000 բնակչի հաշվով ծնունդների և մահերի տարբերությունը) զգալի անկում. եթե 1990թ. բնական աճը կազմել է 16.3 պրոմիլե, ապա 2002թ. այն ութ անգամ նվազել է՝ կազմելով 2.08: Սակայն Հայաստանը դեռևս պահպանել է բնական աճի ցուցանիշի դրական հաշվեկշիռը: Ավելին, 2002թ.-ից նկարագրվում է ծնելիության ցուցանիշի աճի միտում՝ 2001թ.-8.4 պրոմիլե, 2002թ.-10.04 պրոմիլե: Բնակչության առողջությունը բնութագրող հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած սիրտանոթային համակարգի հիվանդություններից (12 տոկոս) և նորագոյացություններից (3 տոկոս) հիվանդացության նվազեցմանը, մահացությունը վերոհիշյալ հիվանդություններից շարունակում է աճել (սիրտանոթային համակարգում՝ 54 տոկոս, նորագոյացություններ՝ 17 տոկոս): Դա հիմնականում պայմանավորված է ինչպես դիմելիության մակարդակով, այնպես էլ քրոնիկական հիվանդությունների գրանցման ու հետագա հսկողության հիմնահարցերով: Հիվանդացության ցուցանիշում գերակշռում են շնչառական համակարգի հիվանդությունները՝ 28 տոկոս, որից մահացությունը կազմում է 6 տոկոս: Հասարակության առողջության պահպանման հիմնարար խնդիրներից է մանկության ու մայրության առողջության պահպանումը, որն իր հերթին բնորոշվում է մանկական ու մայրական մահացության ցուցանիշների համադրմամբ: Հայաստանը տարածաշրջանում բնորոշվում է մանկական մահացության միջին մակարդակով: Մանկական մահացության ցուցանիշը 2002թ. կազմել է 13.98 պրոմիլե (1000 կենդանածնության նկատմամբ), այն զգալի բարձր է Արևելյան Եվրոպայի ցուցանիշից՝ 8.2, սակայն բարենպաստ է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ՝ 20.4: Մայրական մահացության 2002թ. ցուցանիշը կազմել է 18.6 (100 000 կենդանածնության նկատմամբ), և վերջին տարիներին դրսևորում է նվազման միտում: Սակայն դեռևս երկու և ավելի անգամ գերազանցում է Եվրոպական միջին ցուցանիշը՝ 8.8, թեև զգալի ցածր է ԱՊՀ երկրների միջին մակարդակից՝ 40.0: Շնորհիվ իրականացված միջոցառումների, հնարավոր է եղել դրական տեղաշարժ արձանագրել երեխաների մոտ կառավարվող ինֆեկցիոն հիվանդությունների՝ պոլիոմիելիտի և դիֆթերիայի կանխարգելման ուղղությամբ: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության բնագավառում ամբողջական ծավալով իրագործվում են իմունոկանխարգելման, մալարիայի դեմ պայքարի, ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի կանխարգելման, շրջակա միջավայրի հիգիենայի և այլ ազգային ծրագրեր: Առաջնային կարևորության հիմնախնդիրներից է աջակցությունը մարզերին. առողջապահության բյուջեով իրականացվում է մարզերի առողջապահական հաստատությունների բուժսարքավորումներով հագեցում ու կադրերի մասնագիտական որակավորման բարձրացում: ՀՀ առողջապահության նախարարությունը իր համակարգային գործունեության մեջ կարևորում է բժշկագիտության բնագավառում Հայաստանում անցկացվող միջազգային ու տեղական նշանակության գիտաժողովները, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և հայկական սփյուռքի հետ: ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքները հաշվետու տարում նպատակաուղղված են եղել նաև ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ազգային ծրագրերի շարունակականության ապահովմանը, բնակչության հիվանդացության նվազեցմանը և առողջության պահպանմանը: Ըստ նախարարի 2004թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներ են դիտարկվում «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի մշակումն ու ընդունումը և առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրումը փորձարարական մարզերում (Երևան, Լոռի, Շիրակ):

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը, ներկայացնելով իր ղեկավարած գերտեսչության 2003թ. գործունեության արդյունքները, ընդգծել է, որ հաշվետու տարում շարունակվել են համակարգում սկսված բարեփոխումները, հիմքեր են ստեղծվել դրանց հետագա ընդլայնման համար: Նախարարության հիմնական ռազմավարական ուղղություններն են եղել. համակարգի ադյունավետության բարձրացումը, կառավարման համակարգի կատարելագործումը, կադրային և ուսումնանյութական բազայի հարստացումը, կրթության իրավունքի իրականացման պետական և սոցիալական երաշխիքների ապահովումը, ինտեգրումը միջազգային կրթական համակարգին: Միաժամանակ, ըստ նրա, նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ռազմավարական ծրագրերի մշակմանը, ինչպիսիք են «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», «Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրը», Միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ՄԱԿ-ի հետ համագործակցության ծրագիրը և այլն:

Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը եղել է համակարգի օպտիմալացումը: Նախորդ տարում, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի համապատասխան, աշխատանքներ են տարվել ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական օպտիմալացման ուղղությամբ: Մասնավորապես, դադարեցվել է 35 դպրոցի գործունեություն, կրճատվել է շուրջ 3500 ուսուցիչ, հիմնադրվել է 2 նոր դպրոց, վերանայվել են մի շարք դպրոցների կարգավիճակը և դասարանների կոմպլեկտավորումը՝ դրանք մոտեցնելով նորմատիվային ցուցանիշներին: Օպտիմալացման այս փուլի արդյունքում աճել է «ուսուցիչ-աշակերտ» հարաբերակցությունը, դասարանների միջին խտությունը, կրճատվել է մոտ 3200 դասարան: Այս տնտեսումների, ինչպես նաև բյուջետային ներդրումների ավելացման հաշվին հնարավոր է եղել այս տարի ապահովել ուսուցիչների 30 հազ. դրամ միջին աշխատավարձ:

Օպտիմալացմանը զուգընթաց շարունակվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները, որոնք ընդգրկում են հանրակրթության բոլոր կողմերը՝ կառուցվածքը, բովանդակությունը, կառավարումը, ֆինանսավորումը և այլն:

2003թ. սկիզբ է դրվել հանրակրթության բարեփոխումների նոր փուլին՝ բովանդակային բարեփոխումներին: Արդեն իսկ սկսվել են նոր կրթակարգի, պետական չափորոշիչի, հենքային ուսումնական պլանի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ամբողջական համալիրի, ուսումնական գործընթացի և սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգի մշակման աշխատանքները: Վճռական քայլեր են արվում կրթության ոլորտում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և այդ բնագավառում կրթության բարելավման ուղղությամբ: Այս բարեփոխումների իրականացման համար մշակվել է «Կրթության որակի և համապատասխանության» վարկային ծրագիրը, որն անցած տարի նախաստորագրվել է ԿԳ նախարարության և Համաշխարհային Բանկի կողմից և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

2003թ. նախարարությունը շարունակել է աշխատանքները դպրոցների ուսումնամեթոդական, ուսումնանյութական և կադրային ապահովման, մանկավարժների և սովորողների սոցիալական պաշտպանվածության, դպրոցաշինության, սովորողների արտադպրոցական և ռազմամարզական դաստիարակության, հատուկ և նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ:

Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության գործունեության նպատակներն են եղել ծրագրերի որակի բարձրացումը և համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համադրելիության ապահովումը, մատչելիության և հավասարության բարձրացումը:

Այս բնագավառում մշակվել են կառավարության որոշումների մի շարք նախագծեր, այդ թվում՝ «ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության մասին» որոշման և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծերը, լրամշակվել է մասնագիտությունների ցանկը, աշխատանքներ են տարվել չափորոշիչների և ուսումնական ծրագրերի կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին համապատասխան մշակվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոխշահավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ առաջարկություններ:

2003 թ. ընթացքում տրվել է 421 գիտական աստիճանի (այդ թվում` 53-ը գիտության դոկտորի) և համապատասխանեցման 21 վկայագիր, բեկանվել է գիտական աստիճանի շնորհման 7 որոշում, չեղյալ է համարվել գիտական աստիճանի շնորհման 2 գործընթաց, վերադարձվել է կրկնակի քննարկման 20 ատենախոսություն, մերժվել է համապատասխանեցման 3 գործ, 3 ատենախոսության դեպքում մասնագիտական խորհուրդներն ընդունել են բացասական որոշում, որոնցից 1-ը գանգատարկվել է: Գիտական կոչման վկայագիր տրվել է 397 (այդ թվում` 121-ը պրոֆեսորի և 276-ը դոցենտի) գիտնականի, գիտական կոչումների շնորհման գործերից 60-ը չի հաստատվել, դրանցից 29-ը լրամշակվել է և հաստատվել:

Միջազգային համագործակցության բնագավառում նախարարության գործունեության հիմնական ուղղությունն է եղել Հայաստանի գիտակրթական համակարգի ինտեգրացումը միջազգային հանրությանը: Մասնավորապես, աշխատանքներ են տարվել կրթական, գիտական և տեխնիկական համագործակցության զարգացման, կրթական և գիտական փաստաթղթերի փոխճանաչման, ուսանողների, գիտամանկավարժական կադրերի փոխանակման ուղղություններով:

Շարունակվել է արտասահմանյան տարբեր երկրների հետ համագործակցությունը՝ կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոխճանաչման, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր կնքելու, գործնական ծրագրեր իրականացնելու և նորերը հաստատելու ուղղությամբ:

Ընդլայնվել է համագործակցությունը, որի Սփյուռքի հայկական կրթօջախների հետ նպատակն է նպաստել Սփյուռքում հայապահպանության գործին, աջակցել մեր հայրենակիցների հայեցի կրթության կազմակերպմանը, նրանց հատուկ դասագրքերով ու մեթոդական ձեռնարկներով ապահովմանը: Անշուշտ, կարևորվում է նաև սփյուռքահայ երիտասարդներին մեր ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու և այն շարունակելու համար պայմանների ապահովումը, ինչպես նաև ՀՀ հասարակական կյանքում նրանց ներգրավումը:

Կազմվել է հանրապետության կրթության և գիտության ոլորտի 2004-2006թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ապահովվել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի ձ—ավորման գործընթացը, ինչպես նաև մշակվել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի 2004-2006թթ. քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ընթացիկ տարում առանձնակի ուշադրություն է դարձվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացմանը:

Կազմվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարությանն առընթեր կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի 2003թ. կատարած աշխատանքներն ու առկախնդիրները ներկայացրել է պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը :

Նա նշել է, որ հաշվետու տարում կոմիտեի գործունեությունը նպատակաուղղված է եղել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարհացման միջնաժամկետ ծրագրի իրագործմանը՝ ներառելով մի շարք հիմնական ուղղություններ : Իշխան զաքարյանը կարևորելէ, մասնավորապես, հանրապետության բնակչության ֆիզիկական դաստիարակության ծրագրի իրականացման նպատակով կազմակերպված ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային տարբեր միջոցառումները : ՀՀ սպորտպետկոմը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) և այլ հասարակական մարզական կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպվել է «Օլիմպիական օրը», Երևանի 120 հանրակրթական դպրոցների մարզական խաղերը, որոնց մասնակցել են 6974 դպրոցականներ, Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են հանրապետության 1402 հանրակրթական դպրոցների 1-5-րդ դասարանների աշակերտներ և այլն : Հանդիսավորությամբ նշվել է հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմնի ստեղծման 80 ամյակը, հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի տան պատին տեղադրվել է նրա հուշաքար-կիսանդրին :

Հաջողությամբ կազմակերպվել և անցկացվել են հանրապետական երեք սեմինարներ՝ հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների հետ, երկու միջազգային սեմինարներ՝ ՄՕԿ-ի և Եվրոխորհրդի հովանու ներքո, որոնց մասնակել են 15 պետությունների պատվիրակներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարության անմիջական ղեկավարությամբ միջոցներ են ձեռնարկվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի ձևավորման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառույցների ստեղծման և համապատասխան կադրերով համալրման ուղղությամբ :

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են ՄՕԿ-ի 21 ազգային ծրագրեր, այդ թվում՝ «Սպորտը և շրջակա միջավայրը», «Սպորտը և կանայք», «Սպորտը և մշակույթը», «Էլիտար մարզիկների բացահայտում» և այլն :

Պահպանելով ավանդույթները, մեծ հաջողությամբ կազմակերպվել են Համահայկական երրորդ մարզական խաղերը : Խաղերի ծրագրով նախատեսված 10 մարզաձ—երից մրցումներին մասնակցել են աշխարհի 26 պետությունների 81 քաղաքների 1559 հայազգի մարզիկ-մարզուհիներ :

Ինտեգրվելով միջազգային մարզական կազմակերպություններին` հանրապետության պատվիրակները հաջողությամբ մասնակցել են Եվրոխորհրդի, ՄՕԿ-ի մարզական կազմակերպությունների և միջազգային ֆեդերացիաների կողմից կազմակերպված բազմաթիվ համաժողովների :

2003թ. կնքվել է միջազգային պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների միջև :

Կենսագործելով օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման ծրագիրը, ՀՀ սպորտպետկոմը հաշվետու ժամանակաշրջանում 26 մարզաձ—երից կազմակերպել է հանրապետության 53 առաջնություններ, որոնց մասնակցել են 4183 մարզիկներ :

Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցումներին, այդ թվում` օլիմպիական վարկանիշային մրցումներին հաջող նախապատրաստվելու նպատակով, անցկացվել են հանրապետության հավաքական թիմերի 71 ուսումնամարզական հավաքներ, որոնց մասնակցել են 1211 մարզիկ-մարզուհիներ :

Հանրապետության հավաքական թիմերի 751 անդամներ մասնակցել են 93 միջազգային մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոնին և Համաշխարհային ուսանողական խաղերին:

Օլիմպիական մարզաձևերում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հայաստանցի մարզիկները նվաճել են 13 ոսկե, 13 արծաթե և 23 բրոնզե մեդալ : Հաշվետու տարում հանրապետության 9 մարզիկներ 4 մարզաձևերից ձեռք են բերել օլիմպիական վարկանիշեր և իրավունք նվաճել մասնակցելու Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերին: Ոչ օլիմպիական մարզաձ—երում մեր մարզիկները նվաճել են 32 մեդալ:

Ներկայումս հանրապետությունում գործում են տարբեր գերատեսչական պատկանելության 166 մանկապատանեկան մարզադպրոցներ և օլիմպիական հերթափոխի 2 ուսումնարաններ :

Դրանցում 1811 մարզիչների ղեկավարությամբ տարբեր մարզաձևերով զբաղվում են 45474 մարզիկներ :

Հանրապետության ֆիզկուլտուրային և մարզական աշխատանքները խթանելու գործում որոշակի դրական ազդեցություն ունեցավ 2003թ. ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող գույքային ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցներին, մարզադպրոցներին և մարզական կազմակերպություններին է հատկացվել 168 միլիոն դրամ արժողությամբ մարզագույք :

Լինսի հիմնադրամի միջոցներով շահագործման են հանձնվել Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրի ծածկված լողավազանը, հյուրանոցային երրորդ մասնաշենքը :

ՄՕԿ-ի ֆինանսական միջոցներով վերանորոգվել է ՀՀ սպորտպետկոմի շենքի առաջին հարկը :

2003թ. պետական բյուջեով ոլորտի զարգացմանը հատկացվել է 1474495.3 դրամ ֆինանսավորում :

2004թ. ՀՀ սպորտպետկոմի և բնագավառի գերակա խնդիրների թվում Իշխան Զաքարյանը նշել է օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշների ձեռքբերումը, Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերի հաջող մասնակցության ապահովումը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման ավարտումը, Լինսի հիմնադրամի շրջանակներում հանրապետության մարզաբազաների վերանորոգումը, սպորտային բժշկության կենտրոնի ստեղծումը և այլ ծրագրեր ու միջոցառումներ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ