ուրբաթ, 13 ապրիլի 2012
Ի գիտություն
Ի լրումն 2012 թվականի ապրիլի 5-ի հաղորդագրության տեղեկացնում ենք, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված նաև հետևյալ պաշտոնատար անձինք`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վարդանյան Մանուկ Ռազմիկի
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդանյան Վարդան Նահապետի
ՀՀ առողջապահության նախարարի
1-ին տեղակալ Դարբինյան Հայկ Մելիքի
ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ Պողոսյան Վահան Ռաֆայելի
ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ Բարսեղյան Ստեփան Սարիբեկի
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ստեփանյան Գագիկ Սերյոժայի