չորեքշաբթի, 18 ապրիլի 2012
Երևանում բացվել է Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը
Երևանում բացվել է հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը և բազմաթիվ երևանցիներ:
Հուշարձանը գտնվում է Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: