Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 ապրիլի 2012

«Զվարթնոց » պատմամշակութային համալիրը համալրվել է նոր նյութերով և ստացել գիշերային գեղավերստական լուսավորություն




Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ երեկ այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել թանգարանը համալրած նյութերին և համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչեղության համակարգերին:
Իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից, որտեղ ներկայացվում են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին:
Թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 մլն դրամ, որից 2.5 մլն-ը ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ Պատմամշակությաին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից:
Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` որպես նվիրատվություն, իսկ 1.8 մլնը կրկին հատկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը:

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ