երկուշաբթի, 23 ապրիլի 2012
Երևանում բացվել է ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր:
Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի Հայաստանի և հայության մասին ստեղծված գրականության յուրօրինակ հավաքածու:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային հրատարակիչների ասոցացիայի և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հետ համատեղ: