Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 հունվարի 2004

Այսօր՝ հունվարի 28-ին, Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում աշխատանքն ավարտեց «Ցեղասպանության կանխարգելում, սպառնալիքներ և պատասխանատվություն» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 60 երկրների պատվիրակություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Օրվա առաջին կեսին, մինչ համաժողովի 3-րդ լիագումար նիստի սկսվելը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Շվեդիայի վարչապետ Գորան Պերսոնի նստավայրում հանդիպում է ունեցել իր շվեդ գործընկերոջ հետ, որին հաջորդել է երկու վարչապետների ճեպազրույցը լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին ՀՀ պատվիրակության անդամներից արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Ռուբեն Շուգարյանը, Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Շվեդիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ համաժողովին մասնակցության համար, նշելով, որ կազմակերպիչների համար դա անչափ կարևոր էր: Վարչապետ Գորան Պերսոնը բարձր է գնահատել և բավականին տպավորիչ համարել համաժողովում Հայաստանի վարչապետի ելույթում արված առաջարկը, նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կարձագանքի այդ դրական ազդակներին և երկու պետությունները ընդհանուր եզրեր կգտնեն հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու համար, Թուրքիան կբացի իր սահմանները և ողբերգական անցյալից հետո Հայաստանը և Թուրքիան կկարողանան միասին առաջ նայել. «Թուրքիան Եվրամիությանը անդամակցության ճանապարհին է, և մենք, իբրև ԵՄ անդամ երկիր, մյուս անդամների հետ պետք է նայենք դեպի ապագան: ԵՄ-ին անդամակցելը նշանակում է նաև լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ», - ընդգծել է Շվեդիայի կառավարության ղեկավարը, այդ առումով միանգամայն ողջունելի համարելով հարևանների հետ համագործակցության պատրաստ Հայաստանի մոտեցումն ու ջանքերը:

ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը մեր երկրի կողմից երախտագիտություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, այդ թվում՝ Շվեդիայի կառավարությանը, այս անչափ կարևոր միջոցառմանը Հայաստանին հրավիրելու համար և իր կողմից հրավիրել Շվեդիայի վարչապետ պարոն Պերսոնին 2005թ. Հայաստանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջազգային գիտաժողովին՝ իբրև ցեղասպանության խնդիրներին քաջածանոթ և մարդկության համար սպառնալիք հանդիսացող այդ դաժան երևույթով մտահոգ անձնավորություն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավերքից հետո իր շվեդ գործընկերոջն է նվիրել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն: Շվեդիայի վարչապետը երախտագիտություն է հայտնել հրավերքի համար, ասելով, որ այն լրջորեն կքննարկեն և անպայման, հնարավորության դեպքում, կաշխատեն ներկա լինել այդ միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում երկու վարչապետներն առանձնակի կարևորել են հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների առավել սերտացումն ու տնտեսության, մշակույթի, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Շվեդիայի վարչապետը հետաքրքրվել է նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքով, տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներով, որը ՀՀ վարչապետը սիրով ներկայացրել է, միաժամանակ խոսելով այն արտաքին միջավայրի մասին (շրջափակում, հաղորդակցության ուղիների անբարենպաստ վիճակ և այլն), որում գտնվում է Հայաստանը: Լսելով այդ ամենը, պարոն Գորան Պերսոնը նախ շնորհավորել է ՀՀ կառավարությանը՝ տնտեսական հաջող ցուցանիշների կապակցությամբ, ապա ավելացրել, թե այն արտաքին պայմաններում, որում գտնվում է այժմ Հայաստանը, հասկանում է, թե որքան դժվար է եղել այդպիսի հաջողություններ տնտեսության մեջ արձանագրելը և դա, իհարկե, տպավորիչ է: Հանդիպման ավարտին Շվեդիայի վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակությանը՝ համաժողովին մասնակցելու և այդ կարևոր միջոցառման աշխատանքներին մեր երկրի կողմից ներդրում ունենալու համար:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Հայաստանի վարչապետը նաև ավելացրել է, թե վստահ է, որ համաժողովի աշխատանքն այսօրով չի ավարտվում և դրան մասնակցած յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա համաժողովում հնչած մոտեցումներն իրագործել կյանքում, առաջնորդվել դրանցով՝ հիշելով, որ ցեղասպանության ճանաչմամբ նաև հնարավոր կլինի կանխարգելել այդ հանցագործությունը: Այն, ինչ վերապրել է 20-րդ դարասկզբին հայ ժողովուրդը, Հայաստանը չի ցանկանում երբևէ որևէ պետության մեջ դա կրկնվի:

Այսօր ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նաև պրոֆեսոր Յեհուդա Բաուերի հետ, որին ևս 2005թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք գիտաժողովին: Պրոֆեսոր Բաուերը սիրով ընդունել է հրավերը և խոստացել այնպես անել, որ կարողանա տիկնոջ հետ այդ ժամանակ այցելել Հայաստան և անպայման մասնակցել գիտաժողովին: Պրոֆեսոր Յեհուդա Բաուերը ևս Հայաստանի վարչապետի մասնակցությունը համաժողովին և վարչապետի ելույթը բարձր է գնահատել:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ