Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հունվարի 2004

ՀՌՉԱԿԱԳԻՐ 2004թ Ստոկհոլմի միջազգային համաժողովի

Հոլոքոսթը, ինչպես հաստատվեց 2000թ. հունվարին ընդունված Ստոկհոլմի միջազգային համաժողովի հռչակագրով, ոտնձգություն էր մարդկային քաղաքակրթության հիմքերի դեմ: Գիտակցելով մեր պատասխանատվությունը՝ պայքարելու ցեղասպանություն չարիքի, էթնիկ զտումների, ռասայականության, հակասեմիտիզմի, իսլամաֆոբիայի, քսենոֆոբիայի դեմ, մենք՝ Ստոկհոլմի 2004թ. «Ցեղասպանության կանխարգելում, սպառնալիքներ և պատասխանատվություն» միջազգային համաժողովի մասնակիցներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում պատմության վերջին շրջանում ցեղասպանությունների, զանգվածային սպանությունների և էթնիկ զտումների կրկնվողականության, ինչպես նաև այդպիսի հանցագործությունների համատարած անպատժելիության առումով: Մենք նպատակ ունենք անելու հնարավորը՝ այդպիսի հանցագործությունները կանխարգելելու և ավելի ապահով ապագա կառուցելու համար:

Այսպիսով մենք հայտարարում ենք.

1. Մենք հանձն ենք առնում օգտագործել և զարգացնել բոլոր մեխանիզմները, որպեսզի կարողանանք որքան հնարավոր է շուտ իմանալ ցեղասպանության սպառնալիքների մասին և կանխարգելել ցեղասպանությունները, զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումները:

2. Մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր աջակցությունը ցուցաբերելու մարդկանց այն խմբերին, որոնք կարող են դառնալ ցեղասպանության, զանգվածային սպանության և էթնիկ զտումների զոհ: Եվ կօգտագործենք բոլոր միջոցները՝ կանխարգելելու համար նման դաժանությունները՝ միջազգային օրենքների և Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի շրջանակներում:

3. Մենք վստահեցնում ենք, որ ցեղասպանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նաև ամեն ինչ կանենք ցեղասպանություններից փրկվածներին աջակցելու, նրանց բնականոն կյանքի վերադարձնելու համար:

4. Մենք կաջակցենք ցեղասպանության, զանգվածային սպանությունների և էթնիկ զտումների կանխարգելման հնարավորությունների ուսումնասիրությունների իրականացմանը:

5. Մենք հանձն ենք առնում բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական ուսումնական հաստատությունների միջոցով կրթել երիտասարդներին և լայն հասարակությանը՝ ցեղասպանության բոլոր տեսակի վտանգների դեմ պայքարի ոգով: Նաև այդ վտանգների մասին գիտելիքներ կփոխանցենք այն մարդկանց, ովքեր ընդգրկված են կառավարություններում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններում, մարդասիրական և խաղաղարար ձեռնարկումներում, ինչպես նաև ԶԼՄ-ներին:

6. Մենք մանրամասն կուսումնասիրենք ցեղասպանության դեմ պայքարի բոլոր տարբերակները, որոնք ներկայացվեցին այս համաժողովում, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արված կոնկրետ առաջարկները:

7. Մենք հանձն ենք առնում համագործակցել բոլոր ազգերի, ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ, ինչպես նաև ոչ կառավարական, աշխատանքային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և գործարար ու գիտական շրջանակների հետ՝ ցեղասպանության սպառնալիքների դեմ արդյունավետ միջոցների որոնման գործում:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ