չորեքշաբթի, 16 մայիսի 2012
Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Օրակարգային երկրորդ հարցով հաստատվել է հիմնադրամի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, նշվել է, որ նախորդ տարի իրականացվել է 183 երիտասարդական ծրագիր և միջոցառում՝ 2010 թ.-ի 69-ի դիմաց:
Այնուհետև, ներկայացվել է հիմնադրամի կանոնադրային և կառուցվածքային փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող ու աջակցող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը: