շաբաթ, 7 փետրվարի 2004
Փետրվարի 8-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի նահանգապետ Վլադիմիր Չուբի գլխավորած պատվիրակությունը:
Այցի օրերին պարոն Վ. Չուբը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի հետ, կայցելի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Մատենադարան, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Աբովյան քաղաքի երեսպատման նյութերի արտադրության գործարան, կլինի Սարդարապատի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այցի օրերին տեղի կունենա նաև Ռոստովի նահանգապետի հանդիպումը լրագրողների հետ: