Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 փետրվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում գոյացող թափոնների ծավալների կրճատման, հավաքման, փոխադրման, մշակման և դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը:

Նիստում հաստատվել է ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագիրը և դրանով նախատեսված առաջնահերթ (2004-2007թթ.) միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Որոշումն ընդունվել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև 2001թ. մայիսի 31-ին Մինսկում ստորագրված և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության շրջանում յոդի սղության վիճակի կանխարգելման մասին» համաձայնագրին համապատասխան: Սահմանվել է, որ ՀՀ-ում արտադրվող և բնակչության սննդում օգտագործվող կերակրի աղը պարտադիր պետք է յոդացվի:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: Որոշմամբ սահմանվել են, մասնավորապես, ՀՀ 2004թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, եկամուտների հավաքագրման, պետական բյուջեով նախատեսված հատկացումների, ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004թ. բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները:

Նիստում որոշվել է, հաշվի առնելով համապատասխան համայնքների համաձայնությունը, Շիրակի մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 538 անավարտ շինարարության բնակելի տները անհատույց փոխանցել այդ համայնքներին՝ դրանք և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարիքավոր ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու համար: Հանձնարարվել է Քաղաքաշինության նախարարությանը՝ գույքագրել Հանրապետության մյուս մարզերում այդպիսի տները և նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաև դրանց նկատմամբ:

Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 240մլն 324 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին, որը նախատեսված է որոշման մեջ նշված կրթական, գիտական, երիտասարդական, սոցիալական որոշակի ծրագրերի իրագործման համար: Հանձնարարվել է կառավարության աշխատակազմին՝ ապահովել նշված ծրագրերը կատարող կազմակերպությունների ընտրությունը մրցութային սկզբունքով:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը սահմանում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում նաև նստացույցեր) անցկացնելու կարգն ու պայմանները, դրանք անցկացնելու իրավունքի սահմանափակումները, դրանց մասնակիցների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Նիստում հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերացնել զորակոչիկներից պահանջվող բնակության վայրի և ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքի համար գանձվող 1000 դրամ պետական տուրքը:

Մեկ այլ որոշմամբ, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ՀՀ կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման միասնական ձևերը և կարգը: Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար ՀՀ կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ տարածքում գործող ջրամբարների օգտագործման օրինակելի կանոնները: Նշվել է, որ դրանց պահանջների կատարումը պարտադիր է մինչև 10 մլն խմ տարողությամբ ոռոգման ջրամբարներ նախագծող, կառուցող և շահագործող բոլոր սուբյեկտների համար՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևից և պատկանելությունից: Կանոնները հիմք են հանդիսանում նաև ՀՀ տարածքում գործող փոքր ջրամբարների շահագործման անհատական կանոնների կազմման համար և տարածվում են առանձին ջրամբարների թե՛ մշտական, և թե՛ ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանների վրա:

Առանձին որոշումներով, «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման 2004թ. ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները, տարեկան ծախսերի՝ նախահաշվի ձևով:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենքը ՀՀ Սահմանադրության, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու, ինչպես նաև դրանում առկա ներքին հակասությունները վերացնելու հանգամանքով: Նախատեսվում է փոխել նաև օրենքի վերնագիրը: Փաստաթղթում ներառելով նաև տեղեկատվություն տարածելու ազատությունը, առաջարկվում է օրենքը վերնագրել «Տեղեկատվություն ստանալու ազատության մասին»: Օրինագծով նոր սկզբունքներ են սահմանվում նաև տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման վերաբերյալ, հստակորեն տարանջատվում են տեղեկությունների հրապարակման և տրամադրման կարգերը և այլն:

Կառավարության անդամները հանաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին «Կովկասյան նախաձեռնության շրջանակներում» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կազմվել է 2003թ. ապրիլի 1-3-ը Երևանում կայացած հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքների հիման վրա և կոչված է նպաստելու ՀՀ սոցիալական և տնտեսական զարգացմանը: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի, ռազմաուսումնական, պաշտպանական բարեփոխումների և այլ ոլորտներում հայ-իտալական ռազմական համագործակցության զարգացմանը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

Օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը հաստատել է նաև ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2004թթ. պետական ծրագրի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների բաշխումը՝ ըստ մարզերի:

Գործադիրը հավանություն է տվել «Արխիվային գործի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին՝ գործող օրենսդրությանը դրանք առավել համապատասխանեցնելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Նոր ակունք» ՓԲԸ-ի 2004-2007թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումներին: Որոշումն ընդունվել է ելնելով այդ ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման, ինչպես նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից:

Այսօրվա նիստում գործադիրը որոշել է մասնավորեցնել «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ